Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները 86 մլն տարի չսնված բակտերիաներ են գտել

Գիտնականները 86 մլն տարի չսնված բակտերիաներ են գտել

Դանիացի գիտնականները ստորջրյա օրգանիզմներն ուսումնասիրելու ընթացքում Խաղաղ օվկիանոսի հատակին մինչ այսօր անհայտ բակտերիաներ են գտել, որոնք չեն սնվել շուրջ 86 մլն տարի, գրում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ այս «գերդիմացկուն» բակտերիաներն ընդհանրապես սնվելու կարիք չունեն, քանի որ դրանք բավականաչափ թթվածին և սննդարար նյութեր են պարունակում` իրենց  գոյատևումը պահպանելու համար:

1 մմ երկարությամբ բակտերիաները հայտնաբերվել են կավի մեջ թաղված` օվկիանոսի այն հատվածում, որտեղ գրեթե ոչինչ չկա, իսկ մեռած պլանկտոնի մեծ մասը տարրալուծվում է ջրի մեջ մինչ այդ խորությանը հասնելը:

Գիտական թիմի ղեկավար Հանս Ռոյն այս առիթով նշել է. «Եթե պլանկտոնից մի չնչին մասնիկի հաջողվի հասնել այս հատված, ապա ըստ ամենայնի հաջորդն այստեղ «կժամանի» 1000 տարուց ոչ շուտ»:

Գիտնականները հակված են այն տեսակետին, որ այս բակտերաներն ունեն աշխարհում ամենադանդաղ նյութափոխանակությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ